Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տիմատին հուլիսի 13-ին կլինի Երևանում

Տիմատին հուլիսի 13-ին կլինի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Black Star խմբի հիմնադիր և սեփականատեր, հայտնի ռեփ երգիչ Տիմատին հուլիսի 13-ին կժամանի Հայաստան:

Երևանի Շահումյան հրապարակում ժամը 19:00-ին Տիմատիի մասնակցությամբ տեղի կունենա   Black Star Burger-ի պաշտոնական բացման արարողությունը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Երևանում գործող Black Star Burger-ի մարկետինգի մենեջեր Յուրի Մինասյանը:

«Միջոցառումը վարելու են հաղորդավար Եգոր Գլումովն ու երգիչ Մհերը: Մինչև Տիմատիի բեմ բարձրանալը ելույթներով հանդես են գալու նաև մեր հայ աստղերը՝ Իվետա Մուկուչյանը, Սրբուկը, ինչպես նաև Swag Dance պարային խումբը: Կազմակերպվելու են նաև մրցույթներ»,- նշեց Յուրին և հավելեց, որ այդ ամենից հետո նախատեսվում է Տիմատիի ելույթը, կլինի Black Star Burger-ի պաշտոնական բացումն, ինչից հետո ներկաներին կհյուրասիրի իր ձեռքով պատրաստված 1000 անվճար բուրգեր:

Միջոցառումը տևելու է մոտավորապես 3 ժամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am