Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում կառուցվում է գյուղմթերքի մանրամեծածախ շուկա

«Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում կառուցվում է 
գյուղմթերքի մանրամեծածախ շուկա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Արտաշատ մայրուղու վրա գործարարի կողմից կառուցվում է 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա։ Մեկնարկել են կառուցման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը:

 Օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անձամբ է ծանոթացել տարվող աշխատանքներին: Գյուղացիական տնտեսությունների և անհատ գյուղացիների համար ստեղծվում է բերքի իրացման առավել դյուրին և արդյունավետ միջավայր։ Ծրագրով նախատեսվում են կառուցել գյուղմթերքի համար նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, ինչպես նաև  հյուրատուն։

«Ներդրողը պարտավորվում է առաջին մեկ տարում գյուղացիական տնտեսություններին տաղավարները տրամադրել անվճար։ Շուկան, գտնվելով «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչների գյուղմթերքի իրացման և գնումներ կատարելու համար»,-տեղեկացնում են մարզպետարանից:

Նախատեսվում է շուկան շահագործման հանձնել մինչև տարեվերջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am