Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գավառի նորակոչիկները շուրջպար բռնեցին բանակ մեկնելուց  առաջ

Գավառի նորակոչիկները շուրջպար բռնեցին բանակ մեկնելուց  առաջ

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզում  մեկնարկեց ամառային զորակոչը:

 Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, այսօր նորակոչիկները բանակ ճանապարհվեցին  Գավառ եւ Մարտունի քաղաքներից: Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքում նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Ոստիկանության  մարզային վարչության, մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Բանակ մեկնելուց  առաջ Գավառի տարածաշրջանի համայնքները ներկայացնող նորակոչիկները միասին շուրջպար բռնեցին զինկոմիսարիատի բաժանմունքի շենքի բակում՝ ոգեւորելով  նաեւ ներկաներին:

  • Սիրելի ծնողներ, դուք հպարտ եք, որ ձեր երեխաները գնում են Հայոց աշխարհը պաշտպանելու, ապահովելու նրա խաղաղությունը: Սիրելի նորակոչիկներ, դուք, որպես այս երկրի հպարտ քաղաքացիներ, գնում եք ծառայելու Ազատ, Անկախ Հայաստանին, որպեսզի գիշերները հանգիստ գլուխը բարձին դնեն ձեր ընտանիքի անդամները, ձեր հայրենակիցները: Դուխով գնացեք ծառայության, դուխով էլ վերադարձեք », -բարեմաղթանքի խոսք հնչեցրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:

Շնորհավորելով նորակոչիկներին ու նրանց ծնողներին՝ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքի պետ Վանիկ Գոզեյանը միաժամանակ առաջարկեց՝ վաղն առավոտյան անձամբ գալ հավաքակայան եւ ներկա գտնվել տեղի ունեցող վիճակահանությանը: Նորակոչիկները եւ նրանց ծնողներն այցելեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մոմեր վառելու եւ հոգեւոր օրհնություն ստանալու:

  • Ձեզ շնորհավորում ենք այսօր, քանի որ դուք առողջ եք, կամքով լի, ոգեւորված՝ հայրենի հողը պաշտպանելու գնալիս: Մենք աղոթք ենք բարձրացնում առ Աստված ու խնդրում ձեզ համար անսպառ հաջողություններ, մեր հողին՝ տեւական խաղաղություն: Թող ծառայության այդ երկու տարիները ձեզ համար լինեն ձեր կյանքի հպարտության տարիները: Ցանկանում ենք, որ անվտանգ ծառայեք, տուն վերադառնաք, ստեղծեք ձեր ընտանիքները եւ հզորացնեք մեր հայրենիքը: Բարի ծառայություն ձեզ»,-օրհնության խոսք հղեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:

Մարտունու տարածաշրջանի նորակոչիկներին ոգեւորությամբ, դհոլ-զուռնայով, երգուպարով Հայոց բանակ ճանապարհեցին նրանց ծնողներն ու հարազատները,  Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, պաշտոնական այլ անձինք:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am