Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը եւ Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանը եղբայրական կապեր են հաստատել

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը եւ Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանը 
եղբայրական կապեր են հաստատել

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի եւ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանի միջեւ ստորագրվել է բարեկամության եւ համագործակցության հուշագիր:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, հուշագիրը ստորագրվել է ՌԴ Իրկուտսկ եւ Բրատսկ քաղաքներում՝տեղի հայ համայնքի անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ: ՌԴ Իրկուտսկի մարզ է մեկնել Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը՝ բաղկացած երեք հոգուց: Հուշագիրը ստորագրել են Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը եւ ՌԴ Բրատսկի շրջանի ղեկավար  Ալեքսեյ Բալովնեւը

«Կնքված հուշագրով մենք համագործակցության առաջնահերթությունը տալիս ենք տուրիզմի ոլորտին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրկուտսկի մարզը մեզանից գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ: Այս ոլորտում արձանագրվող ձեռքբերումներից հետո նոր կձեռնարկենք համագործակցված քայլեր առեւտրատնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում: Հաջորդ քայլը կլինի Իրկուտսկի մարզի պատվիրակության պաշտոնական այցը Մարտունի, որից հետո կձեռնարկենք համագործակցության իրական ու տեսանելի քայլերը»,- տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am