Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մաքսատուրքից ազատման արտոնությունների տրամադրման արդյունքում ՀՀ-ում ներդրումներն աճել են 7 անգամ

Մաքսատուրքից ազատման արտոնությունների տրամադրման արդյունքում ՀՀ-ում 
ներդրումներն աճել են 7 անգամ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ավելացրած արժեքի հարկի վճարումը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատման արտոնություններ տրամադրելու շնորհիվ Հայաստանում նախորդ տարվա համեմատ ներդրումներն աճել են 7, իսկ աշխատատեղերը՝ 4 անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հունիսի 27-ի նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անցած տարի առաջին հինգ ամիսներին այս գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր՝ 35.3 մլն դոլար ներդրման խոստումով կամ ներդրումով և 502 աշխատատեղով: Այս տարի հունվար-մայիս ամիսներին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման խոստումով կամ պայմանով, և 2379 աշխատատեղով: Ներդրումների մասով այս տարի առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա հինգ ամիսների նկատմամբ ունենք 7 անգամ աճ, աշխատատեղերի մասով ունենք չորս անգամ աճ: Սրանք այն թվերն ենք, որոնք կոնկրետ որոշակի պատկեր են արտահայտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց իրենք արտոնությունները տրամադրելուց հետո պարտավորությունները չկատարելու և չարամտության ոչ մի դեպք չեն արձանագրել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am