Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Զատիկ» կենտրոն-ի տնօրեն Աշոտ Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Զատիկ» կենտրոն-ի տնօրեն Աշոտ Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում է 
ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլերին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկման ընթացքում «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանին ներկայացվել է ճգնաժամային կենտրոնների հիմնման նախագիծը, որը նախ կփորձարկվի Երևանում, ապա՝  կտեղափոխվի նաև մարզեր: Ճգնաժամային առաջին կենտրոնը կհիմնվի Երևանում գործող միակ շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող հաստատությունում՝ ««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում»:

Քննարկման ընթացքում ներկայացվել է, որ այս քաղաքականության իրականացումն իր հետ բերելու է նոր լուծումներ և նոր գործիքակազմ մշակելու անհրաժեշտություն:

Քննարկումից օրեր անց՝ այսօր,  Աշոտ Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարություն:

Բարձր գնահատելով Աշոտ Մնացականյանի բազմամյա աշխատանքն ու նվիրվածությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների աջակցման գործին, նախարարությունը նորանոր հաջողություններ է մաղթում նրան՝ հետագա գործունեության ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am