Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետն առաջարկում է բնակելի տարածքներում երթևեկության սահմանված արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ

Երևանի քաղաքապետն առաջարկում է բնակելի տարածքներում երթևեկության 
սահմանված  արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստի ժամանակ առաջարկեց բնակելի տարածքներում երթևեկության սահմանված  արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարությանի կարծիքով արագության նվազեցումը չի խոչընդոտի երթեւեկությանը:

«Շատ քաղաքներում նվազեցրել են շարժման արագությունը: Եթե մենք պատրաստ ենք դրան, կարող ենք 60 կմ/ժ իջեցնել 50-ի: Ինձ համար զարմանալի է, որ 8 գծանոց լայն փողոցում կա չկարգավորվող անցում և միաժամանակ 70 կմ/ժամ արագության թույլտվություն: Այստեղ ոչ մի տրամաբանական բան չկա»,- շեշտեց քաղաքապետը:

Անդրադառնալով Երևանի բոլոր անցումների վրա հատուկ լուսավորություն լինելու հարցին՝ Մարությանը նշեց, որ ինքը հանձնարարություն է տվել, որպեսզի գույքագրվեն ամենամութ և վտանգավոր անցումները:

«Միանգամից ամբողջ քաղաքում դա չենք կարող անել: Սկզբում կլուսավորվեն ամենամութ և ամենավտանգավոր անցումները»,- շեշտեց Երևանի քաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am