Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն «Ծիրանի» ռեստորանում խախտումներ է հայտնաբերել

ՍԱՏՄ-ն «Ծիրանի» ռեստորանում խախտումներ է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծիրանի» ռեստորանում 2019թ. hունիսի 11-ի երեկոյան արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վերաբերյալ ահազանգը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի աշխատակիցներն անմիջապես այցելել են այդ հանրային սննդի օբեկտ՝ փորձելով ճշտել, թե արդյոք առկա են մնացորդներ միջոցառման ժամանակ մատուցված սննդից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, մնացորդներ չեն հայտնաբերվել և բանավոր հանձնարարական է տրվել վերացնելու առկա թերությունները: Հաջորդ օրն առավոտյան արդեն ՍԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է «Էմ Բի Ջի Գրում» ընկերությունում («Ծիրանի» ռեստորան) դիտարկում անցկացնելու հրաման:

Վերահսկողության արդյունքներով թեև ընկերության սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանել են օրենսդրությամբ սահմանված նորմերին, սակայն հայտնաբերվել է ժամկետանց, առանց մակնշման և թերի մակնշմամբ (առանց հայերեն մակնշման) սննդամթերք: Մասնավորապես՝

 

Ժամկետանց

Մոնին (օշարակ)` 6 շիշ, հացուտիկ (տարտալետկա)՝ 2 հատ, պանիր ֆինլանդիա՝ 0.5 կգ, յոգուրտ՝          8 հատ, բաստուրմա՝ 1.5 կգ, մանանեխ հատիկավոր՝ 1 հատ, պահածոյացված կանաչ ոլոռ՝ 1 հատ, մարգարին՝ 25 հատ, սուջուխ՝ 5 կգ, ձու՝ 24 հատ:

Առանց մակնշման

Սառեցրած հոն՝ 4.5 կգ, սառեցրած ելակ՝ 2.5 կգ, սառեցրած բալ՝ 1 կգ, սառեցրած բրուսնրիկա՝ 5.9 կգ, սառեցրած սալոր՝ 99.2 կգ, ասետրինայի թոք՝ 10 հատ, բաստուրմա խոզի՝ 10 կգ, պահածո տնական՝ 166 հատ, մուրաբա՝ 4 հատ, օղի տնական ծիրանի՝ 17 հատ, օղի տնական դեղձի՝ 5 հատ, օղի տնական խաղողի՝ 6 հատ, օղի տնական դամբուլի՝ 5 հատ, օղի տնական կեռասի՝ 9 հատ, օղի տնական դարչինի՝ 5 հատ, օղի տնական խրենի՝ 17 հատ:

Թերի մակնշմամբ (առանց հայերեն մակնշման)

Սուրճ մալոնգո դեկաֆ՝ 4 տուփ 20 հատ, նարշարաբ՝ 96 հատ, թահին՝ 6 հատ, սուրճ մալոնգո էսպրեսսո՝ 9 հատ, սուրճ կաֆֆա՝ 34 հատ, սոուս սվիթ չիլի՝ 24 հատ, սոուս դեմիգլաս՝ 7 հատ, նեսկաֆե՝ 10 հատ, սուրճի թխվածքաբլիթ՝ 7 հատ, տաք շոկոլադ՝ 7 հատ:

Նշված սննդամթերքն ամբողջությամբ հանվել է իրացումից, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, որոնք կատարվել են:

Աշխատանքից ժամանակավորապես հեռացվել է խոհանոցի այն աշխատակիցը, որի մոտ, ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am