Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առանց իրավական հիմքերի տնօրինվող մանկապարտեզներից մոտ 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքներին

Առանց իրավական հիմքերի տնօրինվող մանկապարտեզներից մոտ 5100 քմ տարածք 
վերադարձվել է համայնքներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2018 և 2019 թվականներին տարբեր կազմակերպությունների կողմից առանց իրավական հիմքերի տնօրինվող մանկապարտեզներից 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու հրավիրված նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«Դրանք այսուհետ կօգտագործվեն ըստ նշանակության»,- նշեց Վիրաբյանը:

Անդրադառնալով տարիների ընթացքում տարբեր ճանապարհներով և միջոցներով սեփականաշնորհված մանկապարտեզներին և ընդհանուր շենքերին՝ փոխքաղաքապետը շեշտեց, որ այդ մասով աշխատանքներ են տարվում:

«Կան կազմակերպություններ, որոնց գործունեությունը տվյալ տարածքներում իրոք կարևոր է համայնքի համար, բխում է նրա շահերից: Այդ կազմակերպությունների հետ փորձում ենք ընդհանուր լուծում գտնել, որպեսզի դրանք հնարավորություն ունենան շարունակել աշխատանքը, բայց նաև չխանգարեն մանկապարտեզների բնականոն գործունեությանը»,- ասաց Վիրաբյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ընդգծեց, որ իրենք գույքագրում են բոլոր մանկապարտեզները: «Այն կազմակերպությունները, որոնք այժմ գտնվում են նախկին մանկապարտեզների տարածքներում և համապատասխան գործունեություն չեն իրականացնում՝ կամաց-կամաց ազատում են տարածքները»,- ասաց Մարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am