Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շուտով աշխարհի Էկրաններին կհայտնվի Լուչանո Պավարոտիի մասին նոր ֆիլմը

Շուտով աշխարհի Էկրաններին կհայտնվի Լուչանո Պավարոտիի մասին նոր ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ժամանակներս աշխարհի Էկրաններին կհայտնվի ֆենոմենալ իտալացի տենոր Լուչանո Պավարոտիի մասին նոր վավերագրական ֆիլմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Երգիչը վախճանվել Է 2007 թվականին՝ 71 տարեկան հասակում: Իր կարիերայի ընթացքում նա վաճառել Է 100 մլն սկավառակ եւ հասել երգեցողության փառքի գագաթին: Նոր վավերագրական բայոպիկի ռեժիսորը դարձել Է ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ռոն Հովարդը, որը 2016 թվականին նկարահանել Է «Բիթլզ» քառյակի մասին «Շաբաթական ութ օր. հյուրախաղերի տարիներ» երաժշտական ֆիլմը:

Պավարոտիի մասին նոր ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Մոնրոն Է, որը ռեժիսոր Ռոն Հավորդի հետ համագործակցել Է «Բիթլզ»-ի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ: BBC-ին տված հարցազրույցում նա խոստովանել Է, որ, աշխատելով սցենարի վրա, ինքն իր համար բազմաթիվ նոր բաներ Է բացահայտել, մասնավորապես, թե ինչպիսին են եղել հանրաճանաչ տենորի մանկությունը եւ նրա պատանեկան տարիները: Քննադատները համաձայն են, որ նոր ֆիլմը, չնայած թերություններին, ներկայացնում Է գլխավորը՝ Պավարոտին մեծ հոգի ուներ: Եվ բացառիկ ձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am