Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

«Հայաստանի Հանրապետություն». Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի թեկնածուն ընդունելի կլինի՞ թուրքական իշխանությունների համար


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հունիսի 27-ին Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունն է: Որքանո՞վ այն ազատ կլինի թուրքական իշխանությունների միջամտությունից:  Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքերով, ըստ Լոզանի պայմանագրի, ոչ մուսուլման փոքրամասնություններն իրավունք ունեն կազմակերպելու իրենց կրոնական առաջնորդի ընտրությունը: Դա, ըստ էության, ներքին ինքնավարության խնդիր է: Եվ թուրքական իշխանությունները չեն կարող միջամտել այդ ամենին: Բայց իրավական անորոշություն է առկա: Բանն այն է, որ մի կողմից թուրքական իշխանություններն իրավունք չունեն մասնակցելու պատրիարքի ընտրության բուն գործընթացին, մյուս կողմից՝ նրանք չեն կարող մասնակցություն չունենալ ընտրական գործընթացին, քանի որ անվտանգության տեսանկյունից պատասխանատու է Ներքին գործերի նախարարությունը եւ այլն: Ըստ Ռ. Մելքոնյանի, ստացվում է՝ թուրքական իշխանություններն այնուամենայնիվ մասնակցություն ունեն: «Թուրքիայի իշխանությունները նախ կուզենան, որ լինի իրենց համար լիովին ընդունելի մարդ, եթե չլինի էլ՝ ընտրությունից հետո նրան կներկայացնեն պայմաններ, որոնց համապատասխան պետք է աշխատի: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարողանա էականորեն շեղվել այդ պայմաններից»,- ասել է նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ