Այգեկ գյուղում խոտածածկ տարածքի հրդեհի հետևանքով երկու բնակիչ ծխահարվել է. ջերմահարվել է 30 ծիրանենի
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 25-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Կենտրոնական փողոցում` գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա ծիրանի այգում (սեփականատերեր՝ Յ.Հ. և Վ.Ե.):
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներ Յ.Հ.-ն (ծնված 1952 թ.) և Ա.Հ.-ն (ծնված 1983 թ.) ծխահարման նախանշաններով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 15:15-ին:
Այրվել են մոտ 5000 քմ խոտածածկույթ, 50 հակ պահեստավորած անասնակեր, ջերմահարվել՝ 30 ծիրանենի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում