Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էլինա Դանիելյանը Women Speed Chess Championship-ի եզրափակչում է

Էլինա Դանիելյանը Women Speed Chess Championship-ի եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը դուրս է եկել Women Speed Chess Championship մրցաշարը եզրափակիչ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արունակվում է Chess.com կայքի կազմակերպած Women Speed Chess Championship մրցաշարը, որին մասնակցում էին 8 շախմատիստուհի: Մրցաշարի 7 մասնակիցները, համաձայն իրենց բարձր գործակցի, ընտրվել են կազմակերպիճների կողմից, իսկ 1 տեղի անցկացվեց որակավորման մրցաշար, որի հաղթող դարձավ Էլինա Դանիելյանը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: 

 1/4 եզրափակչում Դանիելյանը հաղթանակ էր տոնել մրցաշարի բացարձակ ֆավորիտ, արագ շախմատի աշխարհի չեմպիոն և կանանց աշխարհի փոխչեմպիոն Եկատերինա Լահնոյի նկատմամբ: Կիսաեզրափակչում Դանիելյանը հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Հարիկա Դրոնավալիին:
Հունիսի 27-ին տեղի կունենա մրցաշարի եզրափակիչը, որտեղ Դանիելյանի մրցակիցն է լիենլու կանանց Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային չեմպիոն, Եվրոպայի քառակի թիմային չեմպիոն, Եվրոպայի անհատական առաջնության եռակի չեմպիոն, 2012 թվականի աշխարհի և Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն Վալենտինա Գունինան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am