Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ-ում 19 միլիարդատերեր առաջարկել են հարստության հարկ սահմանել

ԱՄՆ-ում 19 միլիարդատերեր առաջարկել են հարստության հարկ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի մի քանի միլիարդատերեր, որոնց թվում են ֆինանսիստ Ջորջ Սորոսը, ռեժիսոր Էբիգեյլ Դիսնեյը եւ Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուզը, ստորագրել են նամակ, որով երկրի նախագահի բոլոր թեկնածուներին կոչ են արել սահմանել հարստության հարկ՝ անհավասարության դեմ պայքարելու եւ շրջակա միջավայրի պաշտպանության ու հանրային առողջության ֆինանսավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

«Մենք նախագահի բոլոր թեկնածուներին, լինեն հանրապետականներ, թե դեմոկրատներ, կոչ ենք անում պաշտպանելու հարստության չափավոր հարկի սահմանումը»,- ասված Է նամակում, որն ստորագրել Է 19 միլիարդատեր, որոնցից մեկը որոշել Է չհայտնել իր անունը: Ուղերձում ասված Է, որ լրացուցիչ հարկեր պետք Է վճարեն «ֆինանսական առումով ամենահաջողակները, այլ ոչ թե միջին եւ ցածր եկամտով ամերիկացիները»: Նամակն ստորագրած Լիզլ Փրիցքեր Սիմոնսը հույս Է հայտնել, որ այս ուղերձը կարճաժամկետ հեռանկարում կառաջացնի հարկի կամ դրա այլընտրանքների նախագծի քննարկում 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի առաջիկա ընտրությոնների ընթացքում: Նամակում ասված Է, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի մի քանի թեկնածուներ արդեն պաշտպանել են հարստության հարկի սահմանման գաղափարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am