Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լոնդոնը զգուշանում Է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի ռազմական բախում կարող Է սկսվել պատահականության պատճառով

Լոնդոնը զգուշանում Է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի ռազմական բախում կարող Է սկսվել պատահականության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգուշանում Է պատահականություններից, որոնք կարող են առիթ ծառայել ԱՄՆ-ի եւ Իանի միջեւ ռազմական բախման համար, որում հետագայում կարող Է ներքաշվել Միացյալ Թագավորությունը: Հունսի 24-ի առավոտյան այս մասին BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորարցիային տված հարցազրույցում հայտարարել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջերեմի Հանթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք խիստ անհանգստացած ենք: Մենք չենք կարծում, թե կողմերից որեւիցե մեկը պատերազմ Է ցանկանում, սակայն երկյուղում ենք, որ մենք կարող ենք ներքաշված լինել պատահականության պատճառով սկսված պատերազմի մեջ, եւ բոլոր ջանքերը գործադրում ենք լարվածության աստիճանն իջեցնելու համար»,- նշել Է նախարարը: Հանթի խոսքով՝ Լոնդոնը Վաշինգտոնի հետ քննարկում Է տարածաշրջանում ստեղծված «չափազանց վտանգավոր իրադրությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am