Հասարակական

«Crans Montana» միջազգային ֆորումին ՀՀ նախագահը մրցանակ կստանա

1 րոպեի ընթերցում

«Crans Montana» միջազգային ֆորումին ՀՀ նախագահը մրցանակ կստանա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում հունիսի 26-29-ը կայանալիք «Crans Montana» միջազգային ֆորումի ամենամյա նիստին նախատեսված է մրցանակաբաշխության արարողություն, որի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կպարգևատրվի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆորումի օրակարգի համաձայն, պարգևատրվելու է նաև Սլովենիայի Հանրապետության նախագահ Բոութ Պահորը, Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեն:

«Crans Montana Forum»-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր: Արմեն Սարգսյանը «Խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ համագործակցության խթանումը» թեմայով քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Նախագահ Սարգսյանը Ցյուրիխում կմասնակցի նաև գիտության ու արվեստի միջազգային «STARMUS» փառատոնի բացմանը և հանդես կգա ելույթով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում