Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի 1/8 եզրափակիչ

Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի 1/8 եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում հայ բռնցքամարտիկներից Արման Դարչինյանը հաջող է մեկնարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բռնցքամարտի մրցաշարի 75 կգ քաշային կարգում Դարչինյանի առաջին հակառակորդը Խորվաթիայից Մլադեն Սոբյեսլավսկիին էր: Հայ մարզիկը հաղթեց 5:0 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այդ մենամարտը նա կանցկանցի հունիսի 24-ին:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող:

Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

 

 

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ