«Արթիկ» ՔԿՀ-ում դեղապատիճներ են առգրավվել, «Հրազդան» ՔԿՀ-ում՝ խելացի ժամացույց և ականջակալ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 20-ի ժամը 15:10-ի սահմաններում առգրավել են դատապարտյալ Պ. Կ.-ի անվամբ քաղաքացի Ա. Վ.-ի կողմից բերված, գործարանային փաթեթավորում և որևէ գրառում չունեցող 13 հատ փոքր և 4 հատ մեծ, կապույտ դեղապատիճներ, որոնց ծագումը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խցերից մեկում իրականացված խուզարկությամբ անջատիչի հետևի թաքստոցից հայտնաբերել էին սմարթ ժամացույց և մեկ ականջակալ։
«Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում