Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շվեդիայում պլաստիկե տոպրակների հարկ կսահմանվի

Շվեդիայում պլաստիկե տոպրակների հարկ կսահմանվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի Շվեդիայում պլաստիկե տոպրակների հարկ կսահմանվի. 3 կրոն (0,33 դոլար) – ստանդարտ եւ 0,3 կրոն (0,03 դոլար) - ավելի բարակ տոպրակների համար: Այդպիսով ստանդարտ տոպրակի ձեռքբերումը գնորդի վրա կնստի մինչեւ 7 կրոն (0,77 դոլար) գումար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TV4 հեռուստաալիքը:

Նորամուծությունը, դրա նախաձեռողների մտահղացմամբ՝ պետք Է սպառողներին հարկադրի մտածել, թե արդյոք իրենց այդքան անհրաժեշտ Է այս կամ այն տոպրակը: Իշխանությունները կարծում են, որ պլաստիկե տարայի այդ թանկացմամբ իրենք կկարողանան ապահովել Եվրամիության կողմից սահմանված նորմատիվի կատարումը՝ տարեկան 40 տոպրակ մեկ մարդու համար: «Ցավոք, մեր կողմից օգտագործված մեծ քանակությամբ պլաստիկե տոպրակներ ընկնում են շրջակա միջավայր եւ աղտոտում մեր ծովերը, ինչպես նաեւ վնաս պատճառում կենդանիներին եւ բույսերին: Ապագայում դրան հետ չի կարելի հաշտվել»,- հայտարարել Է Շվեդիայի ֆինանսական շուկաների նախարար Պեր Բուլյունդը: Բացի «զսպող գործոն» դառնալու խնդրից, նոր հարկն, ինչպես նշել Է հեռուստաալիքը, տարեկան 2,9 միլիարդ կրոնի (320 միլիոն դոլարի) մուտք կապահովի պետական գանձարան: Հարկի սահմանման ստույգ ժամկետը չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am