Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կանադայի արեւմուտքում 9 հազարից ավելի բնակիչներ են լքել իրենց տները անտառային հրդեհների պատճառով

Կանադայի արեւմուտքում 9 հազարից ավելի բնակիչներ են լքել իրենց տները անտառային հրդեհների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբերտայի նահանգի (Կանադայի արեւմուտք) 9 հազարից ավելի բնակիչներ են հարկադրված եղել հեռանալ իրենց տներից անտառային հրդեհների պատճառով: Հունիսի 19-ին այդ մասին իր կայքում հայտնել Է տարածաշրջանի հրշեջ ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալբերտայում անտառներն այրվում են մայիսի կեսերից, կրակը շարունակում Է տարածվել շոգ եւ չոր եղանակի պատճառով: Ներկայում տարածաշրջանում արձանագրված Է բռնկման 27 օջախ, որոնց մեծ մասը գտնվում Է նահանգի հյուսիսում: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում տարածաշրջանում 10 նոր անտառային հրդեհ Է առաջացել: Հրդեհաշիջմանը ներգավված Է ավելի քան 1,2 հազար հրշեջ, նաեւ օգտագործվում են 20 միավոր զանազան ավիատեխնիկա եւ գրեթե100 միավոր վերգետնյա հատուկ տեխնիկա: Հրդեհներից մի քանիսին տրվել Է բարդության բարձրագույն կատեգորիա: Իրենց տները լքել են Ալբերտայի մի քանի տասնյակ բնակավայրերի բնակիչներ, այդ թվում՝ Հայ Լեւել քաղաքի շուրջ 4 հազար բնակիչ: Բնակչության տարահանումն սկսվել Է մայիսի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am