Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». «Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկն արդեն հայտարարված է՝ 2020թ.

«Հայաստանի Հանրապետություն». «Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկն 
արդեն հայտարարված է՝ 2020թ.

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Գործադիրն այսօրվա նիստում կքննարկի եւ հավանության կարժանացնի (արդեն նպատակահարմար է համարել հաստատելը) Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում /Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկը: Ըստ դրա՝  մեր երկիրը 2 մլն 700 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ կստանա:

Իրականում սա մի լուրջ վարկային ծրագրի, այսպես ասենք, պոչիկն է, որ կոչված է փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելուն: Սրանից առաջ եղել են այլ վարկային ծրագրեր էլ՝ Կապսի ջրամբարի շինարարությանը, Կումայրիի ոռոգման ջրատար թունելին վերաբերող: Նշյալ բոլոր ծրագրերը, որոնք միմյանց կապակցված են, իրագործվելուց հետո թույլ կտան Ախուրյանի ջրավազանային տարածքում ջրային պաշարների կառավարման խնդիրը որակապես այլ մակարդակով լուծել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am