1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկ Գևորգյանը եկամտային հարկի համահարթեցման դեմ բողոքի ակցիան համարում է ուղղորդված

Հայկ Գևորգյանը եկամտային հարկի համահարթեցման դեմ բողոքի ակցիան համարում 
է ուղղորդված

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծում է, որ ԱԺ-ի դիմաց եկամտային հարկի նախատեսվող համահարթեցման դեմ բողոքողներն իրականում գաղափարական խնդիր չունեն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանը նման տեսակետ հայտնեց հունիսի 19-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Գևորգյանը նախ նշեց, որ մոտ երկու շաբաթ առաջ փորձել է խոսել այդ երիտասարդների հետ, սակայն,  իր խոսքով, նրանց առաջնորդողները թույլ չեն տվել լսել իրեն:

«Ինձ համար ակնհայտ է, որ գաղափարական խնդիր չկա համահարթեցման հետ կապված: Իրենք այդ խնդիրը չունեն հաստատ: Եթե իրենք հարուստ են համարում նրան, ով ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, և դրա մոտ 1/3-րդը պետք է հարկ վճարի, ու իրենք համարում են, որ դա ճիշտ է, թող դա մնա իրենց խղճին: Իրենց որպես հարուստ չեն տեսնում օլիգարխներին, որպես հարուստ տեսնում են, օրինակ, 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին»,-նշեց Գևորգյանը:

Նա նշեց, որ այլևս չի պատրաստվում  բողոքողներին լսել:  «Նրանք շատ ուղղորդված վերցրել են հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մեկ հատվածն ու փորձում են ստեղծել սխալ տպավորություն, թե ժողովուրդը դժգոհ է: Դա իրականության հետ կապ չունի»,-նշեց պատգամավորը:

Նա նշեց, որ եկամտային հարկը թեթևացնելով՝ բեռը տեղափոխում են հարստության վրա, հարկելու են հարստությունը, գույքը:

ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց են իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտային հարկը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Իսկ շահութահարկն առաջարկվում է նվազեցնել 2 տոկոսով: Փոփոխությունների փաթեթն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]