Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կալիֆոռնիայում հրդեհի պատասխանատու ընկերությունը 1 մլրդ դոլար տուգանք կվճարի. AP

Կալիֆոռնիայում հրդեհի պատասխանատու ընկերությունը 1 մլրդ դոլար տուգանք կվճարի. AP

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Pacific Gas and Electric (PG&E) Էներգետիկական ընկերությունը, որը պատասխանատու Է ճանաչվել Կալիֆոռնիայի արդի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհի առաջացման համար, 1 միլիարդ դոլարի չափով տուգանք կվճարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին այս մասին հայտնել Է Associated Press–ը (AP):

Գործակալության տվյալներով՝ տուգանքի գումարի շուրջը համաձայնությունն ընկերությունը ձեռք Է բերել 14 տեղական բնակավայրերի իշխանությունների ներկայացուցիչների հետ: AP-ի տվյալներով՝ միջոցները կուղղորդվեն «հարկատուների ֆինանսական կորուստների մարմանը»:

Կալիֆոռնիայի հյուսիսում բռնկած հրդեհի հետեւանքով, որն սկսվել Էր 2018 թվականի նոյեմբերի 8-ին, իշխանությունների տվյալներով՝ զոհվել Է առնվազն 85 մարդ: Կրակը ոչնչացրել Է ավելի քան 14 հազար տուն, 520-ից ավելի առեւտրային շենք եւ 4 հազարից ավելի այլ կառույցներ: CAL FIRE-ի տվյալների համաձայն՝ այրված տարածքի մակերեսը կազմել Է ավելի քան 620 քառակուսի կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am