Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բորիս Ջոնսոնը ներողություն Է խնդրել անցյալում արած խիստ արտահայտությունների համար

Բորիս Ջոնսոնը ներողություն Է խնդրել անցյալում արած խիստ արտահայտությունների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ ներողություն Է խնդրում բոլոր նրանցից, ում կարող Էին վիրավորել այն խիստ արտահայտությունները, որոնք ինքն արել Է րագրողի եւ քաղաքական գործչի իր երկարատեւ կարիերայի ընթացքում: Ջոնսոնը ներողություն Է խնդրել BBC-ի առաջին հեռուստաալիքի եթերում, որը հունիսի 18-ին ցուցադրել Է Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար հավակնորդների բանավեճերը, առաջնորդ, որը պետք Է փոխարինի Թերեզա Մեյին որպես կառավորության ղեկավար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե ես որեւԷ մեկին վիրավորել եմ այն 20 կամ 30 տարվա ընթացքում, ապա ներողություն եմ խնդրում պատճառած վիրավորանքների հեսար»,- ասել նա՝ պատասխանելով բրիտանական հասարակության մեջ իսլամատեցության եւ մահմեդականների մասին քաղաքական գործիչների անզգույշ արտահայտությունների հետեւանքների վերաբերյալ հարցին:

Հունիսի 18-ին Ջոնսոնը մեծացրել Է առավելությունը վարչապետական աթոռի համար մյուս հավակնորդների նկատմամբ՝ ներկուսակցական քվեարկության ընացքում կանխավ ապահովելով 313 պատգամավորներից 126-ի պաշտպանությունը: Ֆորին օֆիսի ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթը, որը աջակցության մակարդակով երկրորդ տեղն Է զբաղեցրել Բորիս Ջոնսոնից հետո, ստացել Է 46 քվե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am