Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Բրազիլիան և Վենեսուելան չպարզեցին հաղթողին. Copa America

Բրազիլիան և Վենեսուելան չպարզեցին հաղթողին. Copa America

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Copa America գավաթի խաղարկության երկրորդ տուրում Բրազիլիայի ընտրանին մրցեց Վենեսուելայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սալվադորում կայացած խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Նույն խմբում Բոլիվիան 1:3 հաշվով պարտվել է Պերուին:

Այժմ A խմբում կա երկու առաջատար` Բրազիլիան և Պերուն, որոնք ունեն 4-ական միավոր: Հունիսի 20-ին կկայանան B խմբի հանդիպումները` Կոլումբիա-Քաթար և Արգենտինա-Պարագվայ:

Copa America-ն առաջին անգամ անցկացվել է 1910 թվականին: Ամերիկայի գավաթի առաջնությունը ներկայում անց կացվող ֆուտբոլային միջազգային առաջնություններից ամենահինն է: Առաջնությանը մասնակցում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի 10 երկիր։ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Կոլումբիա, Պարագվայ, Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական, Չիլի, Էկվադոր: 1993 թվականից առաջնությանը մասնակցում են նաև 2 հրավիրված հավաքականներ, որոնք, որպես կանոն, ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանից են, այդպես Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է առաջնության մշտական մասնակից։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ