Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսկվայում բացվել Է Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթը

Մոսկվայում բացվել Է Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի Է ունեցել Պ.Ի.Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Ունենք ամենաբարձր մակարդակի ժյուրի: Մենք հասկանում ենք, որ տասն օր անց մենք կիմանանք նոր աստղերի մասին: Դրա հետեւում քրտնաջան աշխատանք Է, որովհետեւ տասն օր անընդմեջ ամբողջ աշխարհից երաժշտական մասնագիտության առաջատար ներկայացուցիչներն ուշադիր լսելու են մրցույթի յուրաքանչյուր մասնակցի»,-ասել Է ՌԴ կառավարության փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը՝ հանդես գալով մրցույթի բացման արարողությանը: Մրցույթի բացման համերգին հնչել են Պյոտր Իլյիչ Չայկովսկու ստեղծագործությունները: Ելույթ են ունեցել մրցույցի 2011 թվականի Գրան-պրիի դափնեկիր, դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը եւ 2015 թվականի Գրան-պրիի դափնեկիր, բարիտոն Արիունբաատար Գանբաատարը:

Մարիինյան թատրոնի նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ մաեստրո Վալերի Գերիգեւն Էր: Չայկովսկու անվան միջազգային մրցույթը խոշորագույն իրադարձություն Է դասական երաժշտության աշխարհում: Այն պարբերաբար անցկացվում Է չորս տարին մեկ: Տարբեր տարիների մրցույցի Գրան-պրիի դափնեկիրներ են դարձել՝ Վան Քլիբեռնը, Վլադիմիր Աշկենազին, Միխայիլ Պլետնյովը, Վլադիմիր Սպիվակովը, Դենիս Մացուեւը, Դանիիլ Տրիֆոնովը, Վլադիմիր Կրայնեւը, Բորիս Բերեզովսկին եւ նշանավոր այլ երաժիշտներ: Երաժշտական մրցությունը ենթադրում Է մրցանակների հանձնում դաշնակահարների, ջութակահարների, թավջութակահարների եւ մենակատարների: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են երաժիշտներ, որոնք փայտե եւ պղնձե փողային գործիքներ են նվագում: Մրցույթի արդյունքներով կարող Է Գրան-պրիի մեկ դափնեկիր հայտարարվել բոլոր կատեգորիաների շրջանում:

Այս տարի առաջին մրցանակների համար մրցելու են 25 դաշնակահարներ, 25 ջութակահարներ, 25 թավջութակահարներ, 30 երգիչներ եւ 30 երգչուհիներ, փողային գործիքների 96 կատարողներ: Յուրաքանչյուր անվանակարգի համար լինելու Է ժյուրիի իր նախագահը, մասնավորապես, մրցույթի մասնակիցներին գնահատելու են դաշնակահար Դենիս Մացուեւը, Քառնեգի-հոլլի գեղարվեստական ղեկավար սըր Քլայվ Հիլինսոնը, ֆլեյտահար Դենիս Բուրյակովը, Միջազգային փառատոնի եւ Վերբիեի ակադեմիայի ղեկավար Մարտին Էնգսթրեմը եւ այլ մասնագետներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am