Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել

ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու 
որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ կամ կողմ քվեարկելու հարցում պատգամավորներին ազատ է թողել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք որոշում ունեն, թե ինչպես են քվեարկելու:

«Այո, որոշում կա: Մենք անցյալ անգամ ազատ էինք թողել քվեարկությունը: Այսօր մենք խմբակցությունով կրկին որոշեցինք ազատ թողնել քվեարկությունը, ամեն մեկն իր հայեցողությամբ ինչպես կցանկանա, կընտրի»,-նշեց Ծառուկյանը:

Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am