Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Օգոստոս

Զելենսկին պատմել Է, թե ինչ Է ասելու Պուտինին հնարավոր հանդիպման ժամանակ

Զելենսկին պատմել Է, թե ինչ Է ասելու Պուտինին հնարավոր հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ առաջին հերթին կարծարծի Դոնբասի եւ Ղրիմի հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կսկսենք այն բանից, որ Դոնբասը եւ Ղրիմն Ուկրաինա են»,- ասել Է Զելենսկին գերմանական Bild թերթում հրապարակված հարցազրույցում: Ուկրաինայի պետության ղեկավարը հույս Է հայտնել, որ Ղրիմը շատ շուտով կվերադառնա Ուկրաինայի կազմ: «Ես շատ եմ սիրում Ղրիմը: Ես այնտեղ եղել եմ շատ-շատ անգամ: Դա եզակի վայր Է Ուկրաինայում՝ իր բնությամբ եւ պատմությամբ: Ինձ համար Ղրիմը միշտ եղել Է եւ մնում Է Ուկրաինայի բաղկացուցիչ մասը»,- ասել Է Զելենսկին: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, հունիսի 18-ին սպասվում Է Զելենսկու հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բացի Մերկելից, Գերմանիայում Զելենսկուն կընդունի նաեւ երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ