Հասարակական

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը

1 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատականի նիստի ընթացքում պնդում էին, որ Գրիգորյանի առողջական վիճակն ավելի է վատացել, ու նրա հիվանդությունները կալանքի պայմանների հետ համատեղելի չեն:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում