Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայի պետական պարտքի չափը հասել Է պատմական առավելագույնին

Իտալիայի պետական պարտքի չափը հասել Է պատմական առավելագույնին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի պետական պարտքի չափն ընթացիկ տարվա ապրիլին սահմանել Է հերթական ռեկորդը եւ հասել պատմական առավելագույն ցուցանիշին՝ 1,373 տրիլիոն եվրոյի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին հայտնել Է երկրի կենտրոնական բանկը՝ Bankitalia-ն: Մարտ ամսվա համեմատությամբ Իտալիայի սուվերեն պարտքն աճել Է 14,8 մլրդ եվրոյով:

Դա տեղի Է ունեցել ամենից առաջ կենտրոնական պետական վարչակազմի ծախսերի մեծանալու հաշվին, որոնք ավելացել են 13,9 մլրդ եվրոյով: Սպառողների իրավունքների պաշտպանության Codacons իտալական առաջատար կազմակերպությունն այդ կապակցությամբ հայտնել Է, որ ներկայում երկրի յուրաքանչյուր քաղաքացուն բաժին Է ընկնում ավելի քան 39 հազար եվրո պետական պարտք այն դեպքում, երբ յուրաքանչյուր իտալական ընտանիքին՝ ավելի քան 93 հազար եվրո: «Այդ ամենը տեղի Է ունենում ՀՆԱ-ի նվազման ֆոնին, ընդ որում՝ տարբեր ճյուղերի գծով՝ առեւտրից մինչեւ արդյունաբերություն, տնտեսական ցուցանիշները բացասական միտում են արձանագրում»,-նշվում Է Codacons-ի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am