Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Huawei-ը հաշվել Է ընկերությանը վնասները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Huawei-ը հաշվել Է ընկերությանը վնասները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Huawei հեռահաղորդակցությունների հսկայի հասույթն առաջիկա երկու տարում 30 մլրդ դոլարով կկրճատվի ընկերությանը սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի իշխանությունների որոշման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության եթերում հայտարարել Է Huawei-ի հիմնադիր Ժեն Չժենֆեյը:

«Ես ենթադրում եմ, որ առաջիկա երկու տարում մենք կկրճատենք մեր արտադրությունը, եւ մեր հասույթը 30 մլրդ դոլարով պակաս կլինի, քան կանխատեսվում Էր ավելի վաղ»,-նշել Է նա:

Huawei-ը հիմնադրվել Է 1987 թվականին: Այն արտադրում Է հեռահաղորդակցական սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական սարքեր ու սմարթֆոններ: Ընկերության արտադրանքն ու ծառայությունները հասանելի են ավելի քան 170 պետություններում: Huawei-ը միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ Է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Ավստրալիան նրան մեղադրեցին իր սարքավորուների օգնությամբ գաղտնի տվյալները հավաքելու մեջ:

Մայիսի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվում Միացյալ Նահանգների տեղեկատվական-հաղորդակցական ռեժիմը օտարերկրյա սպառնալիքներից պաշտպանելու համար: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ին սեւ ցուցակի մեջ Է մտցրել ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով: Անցյալ տարվա օգոստոսին Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որն ԱՄՆ-ի կառավարական գերատեսչություններին արգելել Է օգտագործել Huawei-ի եւ չինական եւս մեկ ընկերության՝ ZTE-ի կողմից արտադրված սարքավորումները: Huawei-ն ամերիկյան իշխանությունների որոշումը որակել Է որպես ոտնձգություն իր օրինական իրավունքների դեմ, հավելելով, որ դրա պատճառով ԱՄՆ-ում «կդանդաղի 5G ցանցի ծավալումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am