Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բրազիլիայում շուրջ 45 միլիոն մարդ բողոքում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ

Բրազիլիայում շուրջ 45 միլիոն մարդ բողոքում է կենսաթոշակային բարեփոխումների 
դեմ

ԵՐԵՎԱն, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Todo Noticias հեռուստաալիքը հայտնում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի 300 քաղաքներում: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կառավարման պահից սկսած՝ դրանք դարձել են առաջին խոշոր ակցիաները, որոնք միավորել են խոշորագույն արհմիություններին:

Ընդհանուր առմամբ տարբեր քաղաքներում  ցույցերին մասնակցել է շուրջ 45 միլիոն մարդ, որոնց մեծ մասը փողոց է դուրս եկել երկրի 27 նահանգում: Տեղի են ունեցել քայլերթեր, փակվել են փողոցներ, մասնակիորեն չի աշխատել հասարակական տրանսպորտը:

Տեղի են ունեցել առանձին բախումներ Սան-Պաուլու, Ռիո-դե-Ժանեյրո, Ֆոս-դու-Իգուասու քաղաքներում: Նիտերոյ բնակավայրում քայլերթի ընթացքում ավտոմեքենան մտել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:

Ամենամարդաշատ բողոքի ակցիան տեղի է ունեցել Սան-Պաուլու քաղաքում, որտեղ ուրբաթ երեկոյան Բրազիլիա-Բոլիվիա ֆուտբոլային խաղով տրվել է Ամերիկայի գավաթի մեկնարկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am