Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իսպանիայում նամակ են գտել Ամերիկայից Կոլումբոսի վերադարձի մասին. La Razցn

Իսպանիայում նամակ են գտել Ամերիկայից Կոլումբոսի վերադարձի մասին. La Razցn

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ազնվականության պատմական արխիվում հայտնաբերվել Է նամակ, որը տեղեկացնում Է Ամերիկայից ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի վերադարձի մասին: Հունիսի 14-ին այս մասին հայտնել Է La Razցn թերթը: Ըստ թերթի տեղեկատվության՝ ուղերձը գրվել Է Պորտուգալիայի Ժուան Բ թագավորի կողմից Արագոնի Ֆերդինանդ Բ թագավորին, որն այդ պահին գտնվել Է Բարսելոնում՝ Իզաբելա Ա Կաստիլիացու հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նամակում ասված Է, որ ծովագնացը վերադարձել Է Ատլանտյան օվկիանոսով իր առաջին ճանապարհորդությունից եւ հայտնաբերել Է ցամաք, որն առաջ հայտնի չի եղել եվրոպացիներին: Ուղերձում ասված Է. «Այստեղ՝ մեր Լիսաբոն քաղաքի նավահանգիստ ժամանեց (…) ձեր ծովակալը, որին մենք շատ ուրախ ենք տեսնելու»: Այսպիսով, նշում Է թերթը, խոսքը վերաբերում Է մի փաստաթղթի, որը հաստատում Է, որ Կոլումբոսը եղել Է Ամերիկայում եւ ապա վերադարձել: Ինչպես ընդգծել Է պատմական արխիվի տնօրեն Արանսասու Լաֆուենտե Ուրիենը, նամակն «առաջին պաշտոնական լուրն Է այն մասին, որ Քրիստափոր Կոլումբոսը վերադարձել Է իր առաջին ճանապարհորդությունից եւ որն նա ողջ Է»: «Դա զարմանալի փաստաթուղթ Է, որի մասին չեն իմացել եւ որը գտնվում Է հիանալի վիճակում,- հայտնել Է նա:- Մենք հավաստեցինք, որ այն իսկական Է, եւ որ այլ օրինակներ գոյություն չունեն»: Քրիստափոր Կոլումբոսի առաջին նավարկությունը դեպի Ամերիկայի ափեր տեղի Է ունեցել 1492 թվականին: Նա ստույգ հայտնի ճանապարհորդներից առաջինն Է կտրել- անցել Ատլանտյան օվկիանոսը: Բացի դրանից, համարվում Է, որ Կոլումբոսը հայտնագործել Է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկաները եւ դրել դրանց հետազոտման սկիզբը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am