Եվրասկեպտիկները ԵԽ-ում ստեղծել են «Ինքնություն եւ ժողովրդավարություն» իրենց քաղաքական խումբը
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասկեպտիկները Եվրախորհրդարանում ստեղծել են «Ինքնություն եւ ժողովրդավարություն» նոր քաղաքական խումբը, որը պետք Է դառնա մանդատների թվով չորրորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ Եվրախորհրդարանում մյուս երկրների եվրասկեպտիկների կուսակցությունների առաջնորդների հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
«Այսօր մենք հայտարարում ենք «Ինքնություն եւ ժողովրդավարություն» նոր քաղաքական խմբի ստեղծման մասին, որի մեջ կմտնեն 73 պատգամավորներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆլանդրիայից (Բելգիայի հյուսիսային նիդեռլանդախոս տարածաշրջան – ծանոթ. խմբ.), Չեխիայից, Դանիայից եւ Էստոնիայից»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում