Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իսրայելի օդուժը հարված Է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ճամբարին՝ ի պատասխան հրթիռի արձակման

Իսրայելի օդուժը հարված Է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ճամբարին՝ ի պատասխան հրթիռի արձակման

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական կործանիչները հունիսի 13-ին հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական ճամբարի «ստորգետնյա կառուցվածքին՝ ի պատասխան հրեական պետության տարածք հրթիռի արձակման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Հունիսի 12-ի երեկոյան Գազայի հատվածից հրթիռ Է արձակվել Իսրայելի տարածք: Ի պատասխան գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասում ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարի ստորգետնյա ահաբեկչական կառուցվածքին: Բանակը ՀԱՄԱՍ շարժմանը պատասխանատու Է համարում բոլոր իրադարձությունների համար, որոնց աղբյուրը Գազայի հատվածն Է»,- ասված Է զինվորականների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Հարվածների՝ այս ամսին առաջին փոխանակման հետեւանքով տուժածների մասին լուրեր չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am