Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հարկային օրենսգրքի փոփոխությունները երկարաժամկետ հատվածում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի ապահովմանը. փոխնախարար

  Հարկային օրենսգրքի փոփոխությունները երկարաժամկետ հատվածում կնպաստեն 0.8 
տոկոսով ավելի տնտեսական աճի ապահովմանը. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի փոփոխությունները  արտահանման, ներդրումների և տնտեսական աճի վրա դրական ազդեցություն կունենան: Նախատեսվում է, որ արտահանման ուժեղացումը յուրաքանչյուր տարի կլինի 0.8 տոկոսով, ներդրումների աճը`1.5 տոկոսով, իսկ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճը 0.8 տոկոսով ավելի կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

Քննարկման մասնակիցներից մեկը նկատեց, որ այդ հարկային քաղաքականության թիրախը արտահանման խթանումն է` փորձել արտահանելի ճյուղերում ինքնարժեքը նվազեցնել: Նա հետաքրքրվեց՝ կան արդյոք հաշվարկներ, թե այդ քաղաքականությունն ինչ չափով է ազդեցություն ունենալու:

«Տնտեսության արտահանելի և ոչ արտահանելի հատվածների միջև շահութաբերության տարբերությունը եղել է 8 տոկոս` հօգուտ ոչ արտահանելի ճյուղի: Հետևաբար, ներդրումները պետք է գնան այնտեղ, որտեղ շահութաբերությունը բարձր է: Եվ խնդիր է ներքին պահանջարկից տնտեսությունը տանել դեպի արտաքին պահանջարկ, ավելի գրավիչ դարձնել արտահանման ուղղությունը: Սա է մեր խնդիրը, որ դրված է հարկային քաղաքականության առաջ: Հաշվարկված է, թե փոփոխությունների արդյունքում որքան կլինի արտահանման, ներդրումների և տնտեսական աճի վրա ազդեցությունը: Արտահանման ուժեղացումը կլինի 0.8 տոկոսային կետով յուրաքանչյուր տարվա համար, ներդրումների աճը կլինի 1.5 տոկոսային կետով յուրաքանչյուր տարվա համար, իսկ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի ավելացումը կլինի 0.8 տոկոսային կետով»,-ասաց Հայրապետյանը:

Նրա կարծիքով` դրանք այն հիմնական երեք ուղղություններն են, որոնք կհուշեն, որ ճիշտ ճանապարհով են առաջ շարժվում: Հայրապետյանը նշեց` փոփոխությունների նպատակը երկրի մրցունակությունն ուժեղացնելն է: Հետևաբար, բոլոր փոփոխությունները պետք է առաջին հերթին կապել նրա հետ՝ դրանք այդ նպատակին օգնում, թե խանգարում են:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]