Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանը մտադիր Է խաղաղ ճանապարհով լուծել Աբխազիայի հետ հակամարտությունը. Բախտաձե

Վրաստանը մտադիր Է խաղաղ ճանապարհով լուծել Աբխազիայի հետ հակամարտությունը. Բախտաձե
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյին երկրի տարածաքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար եւ նշել, որ Թբիլիսին մտադիր Է բացառապես խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը… մենք որոշել են հակամարտությունը հաղթահարել միայն խաղաղ ճանապարհով»,- հայտարարել Է Բախտաձեն Փոմպեոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, նրա խոսքը մեջբերել Է վրացական կառավարության մամուլի ծառայությունը: Բախտաձեն հիշեցրել Է, որ Վրաստանի կառավարությունը ԱՄՆ-ի օժանդակությամբ մշակել Է «Քայլ դեպի լավագույն ապագան» նախագիծը, որը միտված Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչների հումանիտար ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am