Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բրիտանացին 123 միլիոն ֆունտ Է շահել վիճակախաղով

Բրիտանացին 123 միլիոն ֆունտ Է շահել վիճակախաղով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչը 123 միլիոն ֆունտ (156 միլիոն դոլար) Է շահել EuroMillions վիճակախաղով եւ դարձել երկրում երրորդ խոշորագույն շահումի տերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror թերթը՝ վկայակոչելով վիճակախաղի աշխատակից Էնդի Քարտերին: «Տոմսի մի շատ հաջողակ տեր տարել Է ամբողջ խաղագումարը եւ 123 միլիոն ֆունտ շահել EuroMillions վիճակախաղով»,- հայտարարել Է Քարտերը:

Հաղթողին, որի անունն առայժմ հայտնի չԷ, հաջողվել Է գուշակել հինգ հիմնական եւ երկու լրացուցիչ թվերը: Առաջին EuroMillions վիճակախաղը տեղի Է ունեցել 2004 թվականի փետրվարի 13-ին երեք երկրում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում: 2004 թվականի հոկտեմբերին վիճակախաղին միացել Է եւս վեց երկիր՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան: Շահումը հարկվում Է սոսկ Շվեյցարիայում: Վիճակախաղի մեկ տոմսն արժե 2,5 եվրո: Ընդամենը վիճակախաղի մասնակից Է շուրջ 200 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նվովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am