Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը մտադիր չԷ պատերազմել որեւԷ մեկի դեմ. Զարիֆ

Իրանը մտադիր չԷ պատերազմել որեւԷ մեկի դեմ. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը մտադիր չԷ առաջինը պատերազմ սկսել որեւԷ մեկի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սրված իրադրության ֆոնին:

«Իրանը որեւիցե պատերազմ չի սկսել, եւ դա չի անի, բայց նա, ով պատերազմ սկսի նրա դեմ, նա չի լինելու դրա ավարտողը»,-ասել Է Զարիֆը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մերձավոր Արեւելքում ստեղծված լարվածությունը կապել Է Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի հետ: «Նոր լարվածությունը մեր տարածաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի հետեւանքն Է: Լարվածության թուլացումը հնարավոր Է միայն տնտեսական պատերազմի դադարեցումից հետո»,-ասել Է իրանցի դիվանագետը: «Մենք համոզված ենք, որ Գերմանիան եւ Եվրամիությունը կարող են կարեւոր դեր խաղալ այդ լարվածությանը վերջ դնելու հարցում»,-հավելել Է Զարիֆը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am