Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականները գնահատել են Երկրի հետ վիթխարի աստղակերպի բախման վտանգը

Գիտնականները գնահատել են Երկրի հետ վիթխարի աստղակերպի բախման վտանգը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի տիեզերական գործակալությունը նորացրել Է այն տիեզերական օբյեկտների ցուցակը, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Երկրի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ ժամկետի ամենամոտ միջադեպը համարվում Է Երկրի հնարավոր բախումը 2006QV89 աստղակերպի հետ: Գործակալության մասնագետների գնահատմամբ՝ դա կարող Է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի 9-ին: Այդ իրադարձության հավանականությունը մեկ շանսն Է յոթ հազարից: Այժմ աստղակերպը գտնվում Է Երկրից մոտավորապես 6,7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: 2006QV89 աստղակերպի երկարությունը 109 մետր Է եւ լայնությունը 48,5 մետր: Այդ երկնային մարմինն արդեն մի քանի անգամ թռել Է Երկրի մոտով 50-ական, 60-ական, 70-ական եւ 80-ական թվականներին: Հաջորդ անգամ աստղակերպը մոլորակին կմոտենա 2032 թվականին: Պոտենցիալ սպառնալիքների ցուցակը գլխավորում Է 2010RF12 աստղակերպը: Փորձագետները ենթադրում են, որ Երկրի հետ երկնային մարմնի վտանգավոր մերձեցումը տեղի կունենա 2095 թվականին, բախումների հավանականությունը մեկ շանսն Է 16-ից, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am