Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մասնագետները սրտի հիվանդությունները կանխելու յոթ պարզ միջոց են նշել

Մասնագետները սրտի հիվանդությունները կանխելու յոթ պարզ միջոց են նշել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան նշել Է յոթ կանոն, որոնց պահպանումն օգնում Է 79 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների հայտնվելու հավանականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է JAMA Network Open հանդեսը:

Նշվում Է, որ հանգուցային գործոններ են դարձել ծխելուց հրաժարվելը, հավասարակշռված սնունդը, չափավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի նորմալ քաշի պահպանումը, ինչպես նաեւ այնպիսի ցուցանիշների նկատմամբ վերահսկողությունը, ինչպիսիք են արյան մեջ շաքարի մակարդակը, արյան ճնշումը եւ խոլեստերինի մակարդակը: Մեթոդիկայի արդյունավետության մակարդակը որոշել են Փենսիլվանիայի նահանգի համալսարանի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 74 հազար մարդու տվյալներ, որոնք մասնակցել են Kailuan հետազոտությանը: Կամավորները երեք անգամ մասնակցել են տարբեր կլինիկական փորձարկումների: Դրա հետ մեկտեղ մասնագետները նշում են, որ կանոններից յուրաքանչյուրի պահպանումը հավասարապես կարեւոր նշանակություն ունի: Գիտնականները արձանարգրել են, որ ներկայում բոլոր հանձնարարականները պահպանում Է ամերիկացիների միայն շուրջ 2 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am