Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կարող Է Չինաստանից ապրանքների մաքսերը բարձրացնել եւս 300 մլրդ դոլարով

ԱՄՆ-ը կարող Է Չինաստանից ապրանքների մաքսերը բարձրացնել եւս 300 մլրդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կարող Է Չինաստանից ապրանքների մաքսերը բարձրացնել եւս 300 միլիարդ դոլարով: Հունիսի 6-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իռլանդիա կատարած այցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանի հետ մեր բանակցությունների ընթացքում հետաքրքրական շատ բաներ են տեղի ունենում: Ես կարող եմ (մաքսերը) բարձրացնել եւս 300 միլիարդ դոլարով, եւ ես դա կանեմ հարմար ժամանակ»,- մեջբերում Է Reuters գործակալությունը Թրամփի խոսքը, որն ըստ որում հավելել Է, որ, իր կարծիքով՝ «Չինաստանը ցանկանում Է գործարք կնքել, իսկ Մեքսիկան շատ ուժգին ցանկանում Է համաձայնության հասնել»: Միացյալ Նահանգների ղեկավարը բազմիցս դժգոհություն Է հայտնել վիթխարի պակասուրդից ՉԺՀ-ի հետ առեւտրի բնագավառում: Մայիսի 10-ից հերթական անգամ բարձրացվել են չինական ապրանքների նկատմամբ ամերիկյան մաքսերը՝ 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս՝ 200 միլիարդ դոլար գումարի: Թրամփը նաեւ հանձնարարել Է սկսել ՉԺՀ-ից արտադրանքի մաքսերի բարձրաման գործընթաց՝ եւս 300 միլիարդ դոլարով: Ի պատասխան Չինաստանի իշխանությունները մայիսի 13-ին հայտարարել են, որ 2019 թվականի հունիսի 1-ից պատասխան մաքսեր կսահմանեն ԱՄՆ-ից ավելի քան 5000 ապրանքների նկատամամբ՝ 60 միլիարդ դոլար ընդհանուր գումարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am