Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ավելի քան 100 մարդ Է զոհվել Սուդանում բողոքների ճնշման հետեւանքով

Ավելի քան 100 մարդ Է զոհվել Սուդանում բողոքների ճնշման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 100 մարդ Է զոհվել Սուդանի Հարթում մայրաքաղաքում բանակային ուժերի կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հայտնել Է BBC-ն՝ վկայակոչելով ընդդիմությանը: Նշվում Է, որ տասնյակ մարմիններ են հայտնաբերվել Հարթումի մերձակայքով հոսող Նեղոս գետում: Ավելի վաղ հաղորդվել Էր 60 զոհվածների մասին:

Սուդանի բանակը հունիսի 3-ի վաղ առավոտյան Հարթումի կենտրոնում՝ պաշտպանության նախարարության շենքերի համալիրի մերձակա հրապարակում, ձեռնամուխ Էր եղել վրանային ճամբարը ցրելուն: Հաղորդվել Է, որ ակտիվորեն հրազեն Է կիրառվել: Անվտանգության ուժերը փակել են Հարթումի բոլոր կենտրոնական փողոցները եւ հրապարակի մատույցները: Վրանային ճամբարի ցրումից անմիջապես հետո «Սուդանի արհմիությունների միավորում» առաջատար ընդդիմադիր շարժումը կոչ Է արել երկրի բնակիչներին՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել: Սուդանում զինվորական հեղաշրջում Է տեղի ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել Է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: Իշխանությունն իր ձեռքն Է վերցրել բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել Է երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին: Սակայն ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում: Բողոքավորները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարման մարմին եւ նրան հանձնել իշխանական բոլոր լիազորությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am