Հասարակական

Ցանկացած անձ պետք է պատժվի մեղավորության ապացուցման դեպքում. Օսիպյանն անդրադարձել է Գեղամ Պետրոսյանի ձերբակալմանը

2 րոպեի ընթերցում

  Ցանկացած անձ պետք է պատժվի մեղավորության ապացուցման դեպքում. Օսիպյանն անդրադարձել է Գեղամ Պետրոսյանի ձերբակալմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վրա ծառայության ընթացքում դրական տպավորություն է թողել 2008թ. մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված, 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օսիպյանն ասաց հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այդ անձը, որը ձերբակալվել է, ինձ մոտ դրական տպավորություն է թողել, իր գործառույթները բարեխիղճ կերպով կատարել է: Բայց, եթե կհիմնավորվի այդ արարքը, միանշանակ ցանկացած անձ պետք է պատասխան կրի»,- ասաց Օսիպյանը:

Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ինՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում