Twitter-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցի աշխատանքում հուիսի 5-ի առավոտյան խափանում Է դիտվում միանգամից մի քանի երկրում: Այդ մասին, ինչհպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Downdetector ծառայության Էջում, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
«Twitter-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով ժամը 21:28-ից (Երեւանի ժամանակով 05:18-ից)»,- ասված Է ծառայության հաղորդագրության մեջ:
Միկրոբլոգների ցանցի աշխատանքում տեղ գտած խափանումների մասին առավելապես հայտնում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի օգտատերերը: Խնդիրների են բախվել նաեւ եվրոպական այլ երկրներում, ինչպես նաեւ Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում եւ Ռուսաստանում:
Օգտատերերի մեծ մասը (81 տոկոսը) գանգատվում Է Twitter-ի ինտերնետ-կայքի աշխատանքից, 10 տոկոսը հայտնել Է Android շարժական օպերացիոն համակարգում հավելվածի, եւս 8 տոկոսը iOS օպերացիոն համակարգում հավելվածի աշխատանքի խափանումների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում