Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամստերդամի քաղաքապետն այցելել է հիվանդանոցում գտնվող Մել Դալուզյանին և շնորհակալություն հայտնել

Ամստերդամի քաղաքապետն այցելել է հիվանդանոցում գտնվող Մել Դալուզյանին և 
շնորհակալություն հայտնել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմկե Հալսեմայի գլխավորությամբ այցելել է բուժհաստատությունում գտնվող ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Դալուզյանի ընկերներից Արթուր Մինասյանը տեղեկացնում է, որ քաղաքապետն այցելել է շնորհակալություն հայտնելու զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար: Ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ծանրամարտիկ Մել Դալուզյանն  ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց:Նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր:

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասել է քաղաքապետը։

Ամստերդամի կենտրոնում մայիսի 30-ին անհայտ անձինք փորձել էին թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին. վերջինիս օգնության հասած Մել Դալուզյանը դանակահարվել էր։  Նա այդ պահին գնումներ կատարելիս է եղել, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։

Մել (Մելինե) Դալուզյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է և ներկայացրել է Հայաստանը։ Նա քաղաքական ապաստան է ստացել և երեք տարի է՝ բնակվում է Նիդեռլանդներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am