Հասարակական

Ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել եւ հրապարակել  2 հազարից ավելի հայ օգտատերերի գաղտնաբառեր

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել եւ հրապարակել  2 հազարից ավելի հայ օգտատերերի գաղտնաբառեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հաքերները մայիսի 28-ի առիթով հարձակում են իրականացրել և հրապարակել «Ֆեյսբուք»-ի 2 հազարից ավելի հայ օգտատերերի լոգին եւ գաղտնաբառեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք »-ի իր էջում:

«Դեռ շատերը կոտրած չեն, այնպես որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում: Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը»,-տեղեկացրել է Մարտիրոսյանն ու ներկայացրել այդ ցուցակը(http://bit.ly/2QBsaBz):

Մարտիրոսյանը խորհուրդ է տվել փոխել նույնիսկ այն գաղտնաբառերը, որոնք օգտագործվել են այլ տեղ: Հիմնականում կոտրել են mail.ru-ից օգտվողների էջերը, որը տարածված է Հայաստանում:

Իսկ եթե արդեն գաղտնաբառը կոտրել են, ապա Մարտիրոսյանն առաջարկում է «Ֆեյսբուք»-ից դուրս եկած վիճակում մտելհետևյալ հղմամբ՝ https://facebook.com/hackedեւ փորձել վերականգնել: Փորձագետը նաև հորդորել է նամակներով եկած հղումները չբացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում