Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մ-21 հավաքականի հերթական մարզահավաքը կկայանա հունիսի 3-ից 11-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ուսումնամարզական գործընթացը կմեկնարկի Երևանում, կշարունակվի Սլովակիայում, որտեղ հունիսի 6-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կխաղա տեղի հասակակից հավաքականի հետ: Հավաքի ավարտին` հունիսի 11-ին, Երևանում կկայանա Հայաստան-Մոլդովա հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է 21 ֆուտբոլիստի.
Դարպասապահներ
Սևակ Ասլանյան, «Փյունիկ»
Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ-Արմենիա»
Մարկ Գրիգորյան, «Դոնաու» (Ավստրիա)
Պաշտպաններ
Ալբերտ Խաչումյան, «Արարատ-Արմենիա»
Արման Ասիլյան, «Արարատ-Արմենիա»
Հայկ Սարգսյան, «Արարատ»
Հովհաննես Նազարյան, «Արցախ»
Արման Մկչտչյան, «Լոռի»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Կիսապաշտպաններ
Արթուր Նադիրյան, «Փյունիկ»
Արմեն Նահապետյան, «Արարատ-Արմենիա»
Ռուդիկ Մկրտչյան,«Շիրակ»
Դավիթ Նալբանդյան, «Արարատ-Արմենիա»
Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)
Էդգար Գրիգորյան, «Բանանց»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»
Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Էդգար Մովսիսյան, «Արցախ»
Միհրան Պետրոսյան, «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)
Էրիկ Պետրոսյան «Բանանց»
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում