Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը հավանություն Է տվել միջնորդական առաքելութամբ Իրան այցելելու Ճապոնիայի վարչապետի մտադրությանը

Թրամփը հավանություն Է տվել միջնորդական առաքելութամբ Իրան այցելելու Ճապոնիայի վարչապետի մտադրությանը
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն Է տվել հունիսին միջնորդական առաքելութամբ Իրան այցելելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մտադրությանը՝ նպատակ ունենալով հարաբերությունների նորմալացումը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հայտնել Է Yomiuri թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ Աբեն իր ծրագրի մասին Թրամփին հայտնել Է նախօրյակին համատեղ գոլֆ խաղալու եւ Տոկիոյում ոչ պաշտոնական ընթրիքի ընթացքում: Ներկայում ԱՄՆ-ի նախագահը պետական այցով գտնվում Է Ճապոնիայում:
Kyodo գործակալության տվյալներով՝ վարչապետի՝ Թեհրան հնարավոր ուղեւորության հարցը քննարկվել Է մայիսի 24-ին Տոկիոյում ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ Սինձո Աբեի զրույցի ընթացքում: Մինչ այդ մայիսի 16-ին Աբեն Տոկիոյում բանակցություններ Է վարել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Ճապոնիայի վարչապետը, այդ կապակցությամբ նշում Է Kyodo-ն, մտադիր Է հնարավոր միջնորդական առաքելության համար օգտագործել ինչպես Վաշինգտոնի, այնպես Էլ Թեհրանի հետ իր լավ հարաբերությունները:
Իրան Աբեի այցը կարող Է տեղի ունենալ 2019 թվականի հունիսի 12-14-ին: Նախորդ անգամ Ճապոնիայի կառավարության ղեկավարն Իրան Է այցելել 1978 թվականին:
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփը պաշտպանել Է Ճապոնիայի վարչապետի՝ Թեհրան այցի մտադրությունը եւ ցանկություն Է հայտնել, որ այն շուտ կայանա:
Մայիսի 27-ին Աբեի հետ բանակցությունների սկսվելուց առաջ Թրամփը հայտարարել Է, թե ԱՄՆ-ի կարծիքով՝ Իրանը ցանկանում Է բանակցել Վաշինգտոնի հետ, եւ եթե Թեհրանը համապատասխան պատրաստակամություն հայտնի, Միացյալ Նահանգները դրականորեն կարձագանքի այդ առաջարկին:
«Ես հավատում եմ, որ Իրանը ցանկանում Է բանակցություններ վարել: Եթե Իրանը ցանկանում Է բանակցություններ վարել մեզ հետ, մենք եւս կցանկանայինք բանակցություններ վարել: Տեսնենք՝ ինչ կստացվի, ոչ ոք չի ցանկանում, որ ահավոր բանել լինեն»,- ասել Է նա:
Նույն դիրքորոշումը ԱՄՆ-ի ղեկավարը մայիսի 20-ին ներկայացրել Էր Սպիտակ տան մարգագետնում լրագրողների հետ զրույցում: «Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Եթե նրանք զանգահարեն մեզ, ապա մենք, անտարակույս, բանակցություններ կվարենք, բայց դա կախված Է նրանցից: Ես միայն ցանկանում եմ, որ նրանք զանգահարեն, եթե պատրաստ են, իսկ եթե նրանք պատրաստ չեն, այդժամ կարիք չկա ինձ անհանգստացնելու»,- ընդգծել Է նախագահը: Նա հավելել Է, որ ներկայում «Իրանի հետ բանակցություններ չեն անցկացվում»:
Պետության ղեկավարը վերստին նախազգուշացրել Է Իրանի իշխանություններին ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից, թեպետեւ նշել Է Թեհրանի նման գործելակերպի որեւիցե նշանի բացակայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգներն առնվազն տասը անգամ իր երկրին առաջարկել Է բանակցային գործընթաց սկսել: Սակայն, նրա համոզմամբ՝ «այսօրվա պայմանները հարմար չեն երկխոսություն սկսելու համար»:
Ռոուհանիի խոսքով՝ Իրանն «այժմ ապրում Է տնտեսական պատերազմի վիճակում, եւ պայմանները պահանջում են դիմադրություն ցույց տալ գործադրվող ճնշմանը»: Նա հայտարարել Է, որ Իրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ այնպիսի բանակցությունների, որոնք նրան կպարտադրվեն ուժով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am