Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց «Ռոլան Գարոս»-ում


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարում՝ «Ռոլան Գարոս»-ում, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակ տոնեց առաջին շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ֆեդերերի հակառակորդը Իտալիայից Լորենցո Սոնեգոն էր: Շվեյցարացին հաղթեց երեք սեթերում՝ 6:2, 6:4, 6:4 հաշվով և դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջան:

Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոս»-ը, «Մեծ սաղավարտ»-ի 4 մրցաշարերից՝(ԱՄՆ բաց առաջնություն, Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն) միակն է, որն անկացվում է հողածածկի (գրունտ) վրա: «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից ի վեր և անվանումը ստացել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսի պատվին։ Տղամարկանց հանդիպումները բաղկացած են հինգ սեթերից, առանց թայբրեյքի հինգերորդ սեթում: 128 տարվա պատմություն ունեցող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է: Կանանց մենախաղում 2018 թվականին հաղթանակ տոնել է Սիմոնա Հալեպը:   Ռաֆայել Նադալը ամենաշատն է հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ 11 անգամ: 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ